Ախալցխայի օգնությունը Արցախին՝ $12.100

Ախալցխայի օգնությունը Արցախին՝ $12.100

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաշվեհամարին Ախալցխա քաղաքի և շրջակա 15 գյուղի հայ ազգաբնակչության կողմից ուղարկվել է $12.100:

Ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5.115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3.875.367.924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19.746.980 դրամ՝ փոխանցված 65 անձանց կողմից:

Ինչ աջակցություն է ցուցաբերվել ԼՂՀ-ին մայիսի 4-ի դրությամբ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---