Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետը մահմեդական կլինի

Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետը մահմեդական կլինի

PanARMENIAN.Net - Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում պատմության մեջ առաջին անգամ մահմեդական է ընտրվել` Սադիկ Հանը: Ըստ քվեարկության արդյունքների, Հանը հավաքել է քվեների 44%-ը, նրա գլխավոր մրցակից` ազնվական և միլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35%: Հանը Գոլդսմիթից ավելի շատ ձայն հավաքեց, նաև ինչպես «պահուստային» թեկնածու, ինչն ապահովեց նրա հաղթանակը:

46-ամյա Հանը աշխատավորների ընտանիքից է, պակիստանցի: Նրա հայրը 25 տարի ավտոբուս է վարել: Նրա ընտանիքը ժամանակին Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Հնդկաստանից: Նա բազմանդամ ընտանիքի, որտեղ 8 երեխա կար, 5-րդ երեխան էր:

Քաղաքապետի պաշտոնում Հանը կփոխարինի պահպանողական Բորիս Ջոնսոնին, որը մնում է խորհրդարանի անդամ և Քեմերոնից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի պոտենցիալ թեկնածուներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանին արդեն շնորհավորել են նրա պաշտոնակիցները Նյու Յորքից և Փարիզից:

Հանն իրավաբան է, մասնագիտացումը` մարդու իրավունքներ: 2008-2009թ. նա զբաղեցրել է տեղական ինքնակառավարման պետնախարարի պաշտոնը, իսկ 2009-2010թթ. եղել է տրանսպորտի պետնախարար: 2013 և 2015-ին Հանը համարվել է «տարվա մարդ» Բրիտանիայի մահմեդականների շրջանում: Նրա ծրագրի հիմնական դրույթներն են բնակարանաշինությունը, սոցիալական ոլորտը, հասարակական տրանսպորտի գնաճի սանձումը, ինչպես նաև «Հիթրոու» օդանավակայանի ընդլայնման չեղարկումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---