Իրանը համաձայն է սառեցնել նավթի արդյունահանումը 7 մայիսի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է, որ մտադիր է միանալ նավթի արդյունահանման սառեցմանը: Այդ են վկայում Իրանի NIOC Նավթային ազգային ընկերության միջազգային կապերի տնօրեն Մոհսեն Կամսարիի խոսքերը, հայտնում է Lenta.ru-ն Press TV-ի վրա հղումով: Ըստ նրա, նավթի արդյունահանման ցանկալի մակարդակը երկրում ապահովված է: Հղում անելով ՕՊԵԿ տվյալների վրա` նա նշել է օրական 4,2 մլն բարել թիվը: «Համապատասխանաբար, թիվը, որին ձգտում էր նավթի նախարարը, արդեն ձեռք է բերված, և մենք կարող ենք միանալ նավթի արդյունահանման սառեցման ծրագրին»,-ասել է Կամսարին: Ընդ որում, նա նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում է կայացնելու նավթի նախարար Բիջան Զանգանեն: Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազեցին Քաթարում նավթ արդյունահանող երկրների գագաթնաժողովում բանակցությունների անարդյունավետության պատճառով: 2016-ի ապրիլին, ըստ Reuters-ի, նավթի արդյունահանումն Իրանում հասավ 3,4 մլն բարելի օրական, այն դեպքում, երբ 2011-ին, մինչ պատժամիջոցների կիրառումը, այն կազմում էր 3,5 մլն բարել օրական: Ըստ Energy Aspects-ի, Իրանն օրական արտահանում է մոտ 2 մլն բարել նավթ: Հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան, իսկ տարեսկզբից կտրուկ աճել է արտահանումը Հարավային Կորեա: Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |