Փայլանի վրա հարձակման հարցով հնարավոր է նամակով դիմել Պետդեպին ու իրավապաշտպան կառույցներին

Փայլանի վրա հարձակման հարցով հնարավոր է նամակով դիմել Պետդեպին ու իրավապաշտպան կառույցներին

PanARMENIAN.Net - Քաղաքացիները, որոնք մտահոգված են թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության հարցով, կարող են ԱՄՆ Հայ դատի գրասենյակի կայքի միջոցով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններին:

Փաստաբանները կարող են դիմել տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչներին, գրում է Tert.am-ը։

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները պարգամավորի վրա: Մայիսի 6-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի շրջանակում կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ասել է, որ տվյալ հարցում չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։

«Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- շարունակել է Թոները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---