Հունվար-մարտին հացի արտադրությունը նվազել է 2%-ով

Հունվար-մարտին հացի արտադրությունը նվազել է 2%-ով

PanARMENIAN.Net - Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ում 2016-ի առաջին եռամսյակում արտադրվել է 70.900 տոննա հաց՝ 2015-ի հունվար-մարտի համեմատությամբ կրճատվելով 2%-ով (72.400 տոննա):

2015-ի ընթացքում Հայաստանում հացի արտադրության ծավալը նույնպես նվազել է 2%-ով: Ըստ ԱՎԾ-ի, 2014-ին արտադրվել է 290.300 տ հաց, իսկ 2015-ին՝ 284.500 տ:

Հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի ցուցանիշներից է համարվում: Դրա համատեքստում, 2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998.600 մարդ, 2015-ի համեմատ նվազելով 12.000-ով կամ 0.4%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---