Հնագետ. Արցախում հայտնաբերված դամբարանադաշտը հնարավոր է մ.թ. 1-ին դարերին պատկանի

Հնագետ. Արցախում հայտնաբերված դամբարանադաշտը հնարավոր է  մ.թ. 1-ին դարերին պատկանի

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերված անտիկ շրջանի դամբարանադաշտում սալարկղային դամբարաններ են, հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը:

Այս մասին տեղեկացնում է հնագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

ՊԲ զինծառայողները հայտնաբերել էին անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր:

«Առաջին հայացքից: Սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Հնագետի խոսքով, Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամնակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում:

«Այս գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվում է ռազմական պայմաններում և որ հենց զինվորներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ», - գրել է մասնագետը:

Գտածոները ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորվեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---