ՀՀ վարչապետը՝ Արցախում. Քառօրյա պատերազմի օրերին ցույց տվեցինք՝ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից

ՀՀ վարչապետը՝ Արցախում. Քառօրյա պատերազմի օրերին ցույց տվեցինք՝ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ամբողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր ժամանակահատվածում ԼՂՀ այցելելու, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին արցախցիների կողքին լինելու, տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար: ԼՂՀ վարչապետը նշել է, որ չի եղել որևէ հարց, որը ՀՀ իշխանությունների կողմից մնացել է անարձագանք:

Վարչապետ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է գործնական հարթության մեջ քննարկելու ոչ միայն ընթացիկ, այլև ապագային առնչվող հարցեր՝ ԼՂՀ կառավարությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը միասնական են ու համախմբված: Վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կարողացել է հակառակորդին արժանի հակահարված հասցնել՝ ցույց տալով ագրեսորին, որ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ղեկավարներն ու անդամները կարևորել են երկու հայկական հանրապետության գերատեսչությունների միջև առկա գործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարության անդամները ներկայացրել են համագործակցության արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող՝ վիրավորվել: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---