Պենտագոն. Իրաքում սպանվել է ԻՊ առաջնորդներից մեկը

Պենտագոն. Իրաքում սպանվել է ԻՊ առաջնորդներից մեկը

PanARMENIAN.Net - Իրաքյան Անբար գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Վահիբը սպանվել է կոալիցիայի ուժերի ավիագրոհի ժամանակ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկի, ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով Վահիբից բացի սպանվել է ևս 3 գրոհային:

Ավելի վաղ արդեն մի քանի անգամ հայտնվել է նրա մահվան մասին, սակայն հետագայում այդ լուրերը չէին հաստատվում:

«Ալ Քայիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ձերբակալվել էր Իրաքում ԱՄՆ ուժերի կողմից և դատապարտվել մահապատժի, սակայն 2012-ին փախել էր կալանքից:

Այնուհետև նա հայտնի դարձավ Իրաքով անցնող բեռնատարների սիրիացի վարորդների սպանություններով:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ռմբակոծում է Իրաքում ԻՊ դիրքերը 2014-ից ի վեր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---