ԼՂՀ ՊՆ ղեկավար. Հայկական կողմի օբյեկտներն ավելի պաշտպանված կլինեն հակառակորդի ԱԹՍ-ներից

ԼՂՀ ՊՆ ղեկավար. Հայկական կողմի օբյեկտներն ավելի պաշտպանված կլինեն հակառակորդի ԱԹՍ-ներից

PanARMENIAN.Net - Ընդհանուր իրավիճակը շփման գծում վերահսկվում է, զորքերի մարտական պատրաստականության վիճակը համապատասխան մակարդակի վրա է, սահմանները ամուր են և հուսալի: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, որը մասնակցում էր մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով հակառակորդի զորքերի կուտակուներին` նա ասել է. «Պարզ է, որ կկուտակեն, մենք էլ կցրենք»: Նա նշել է նաև, որ լարվածությունն առաջիկա օրերին դժվար թե աճի և որ նվազման միտում կա: Նախարարը հավելել է նաև, որ ադրբեջանցիները աշտպանվում են, «կազմակերպում են պաշտպանություն, վախի մթնոլորտ է իրենց մոտ»: «Կարող եմ ասեմ, որ մեր զորքերը գտնվում են համապատասխան աստիճանի, որ պետք լինի՝ պատասխան տալու»,-ասել է նա: Սպառազինության հարցում առկա թերահավատության մասին հարցին ի պատասխան՝ Մնացականյանը շեշտել է. «Զինվորի ոգին որ գտնվում է տեղում, դա, էդ հավատը ներշնչվում է նաև զենքի առումով, եթե զենքը ձեր ասածը լինի, զինվորը թերահավատ կլինի, որը որ չկա: Զենքը տեղում է, զինվորի ոգին տեղում է, այսինքն՝ ամեն ինչ նորմալ է»:

«Հայկական զինուժն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խոցել է հիմնականում հրազենային զենքերով, գնդացիրներով: Եվս մի քանի ԱԹՍ հայկական զինուժը խոցել է հակաօդային պաշտպանության միջոցներով»,-ասել է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ, հայտնում է razm.infօ-ն:

Խոսելով ՊԲ խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակի մասին՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը նշել է, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են առնվազն 14 սարք: ՊԲ հրամանատարի խոսքով՝ հակառակորդի ևս մի քանի ԱԹՍ հնարավոր է խոցված լինեն, սակայն դրանց մասին տեղեկությունները հաստատված չեն, ինչի պատճառով էլ ՊԲ-ն դրանց մասին չի հայտարարել:

Մնացականյանը նշել է նաև, որ բանակում իրենք ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր մեթոդներ են փորձարկում: «Երեկ չէ առաջին օրը մենք փորձարկումը կատարել ենք, և փորձարկման արդյունքները հույս են ներշնչում, որ հաջորդ անգամ այդ 14-ը լինելու է 28 կամ լինելու է էլ ավելի»,-նշել է ՊԲ հրամանատարը:

Նոր մեթոդների կիրառման դեպքում, ըստ Մնացականյանի՝ հայկական կողմի օբյեկտներն ավելի պաշտպանված են լինելու հակառակորդի անօդաչու թռչող սարքերից:

Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է նաև, որ հակառակորդն ունի նաև կադրերի խնդիր, որովհետև ադրբեջանցի զինծառայողները չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ անօդաչու թռչող սարքերը, ինչպես և ծանր հրանետները, խոշոր տրամաչափի ռեակտիվ համակարգերը:

Անդրադառնալով զիջումներին` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը նշել է. «Զիջում չկա, ոչ մեկը զիջումների մասին չի խոստացել, համենայն դեպս՝ ես դրա մասին չեմ լսել», հայտնում է «Ազատությունը»:

Տոնական միջոցառումները Ստեփանակերտում մեկնարկել են մայիսի 9-ին վաղ առավոտյան: Հաղթանակի երթին մասնակցելու համար Ղարաբաղի մայրաքաղաք մեծ թվով հյուրեր էին ժամանել, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղարաբաղի նախագահի ուղեկցությամբ նրանք երթով Վերածննդի հրապարակից շարժվել են դեպի եղբայրական գերեզման: Այստեղ Ղարաբաղի բանակի պատվո պահակախումբը շարային քայլերթ է ցուցադրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---