Աղբյուր. Մխիթարյանի համար պայքարում «Չելսին» առաջ է անցնում10 մայիսի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - «Չելսին» սկսել է մեծ ակտիվություն դրսևորել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ չի երկարացվելու, հայտնում է Mirror-ը: Ավելի վաղ BamS-ը հայտնել էր, որ անգլիական ակումբն արդեն առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 միլիոն` մտադիր լինելով շարունակել պայքարը: Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017-ին: Այս խաղաշրջանում 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձած կիսապաշտպանը չի ցանկանում երկարացնել պայմանագիրը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել Լոնդոնի «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանի համար մրցավազքում: Թուրինի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 24 մլն եվրո (մոտ $35 մլն ) վճարել: Լոնդոնի «Արսենալը» մոտ $32 մլն է առաջարկել Մխիթարյանի համար: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ` դա տարեկան $7.5 միլիոնից ավելի կկազմի: Այս պահի դրությամբ ԶԼՄ-ները հայտնում են, որ գերմանական ակումբը ճնշման տակ է: Կամ Մխիթարյանին հիմա «կգնեն», կամ «Բորուսիան» կզրկվի ֆուտբոլիստից 2017-ին առանց հատուցման: Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող: Նա նաև 5-րդն է Whoscored 2015/16 խաղաշրջանի ֆուտբոլիստների արդյունավետության վարկանիշում: Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը, «ՊՍԺ» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը: Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց): Ընթերցեք նաև. «Յուվենտուսը» մոտ $35 մլն է առաջարկում Հենրիխ Մխիթարյանի համար Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |