Գրաֆիտի Հեյդար Ալիևի հուշարձանին` «Ստրուկների տոնը շնորհավոր»10 մայիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել: Մայիսի 10-ին Բաքվում Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ ամեն տարի նշվում է ծաղկի տոնը: Այդ նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում` էկզոտիկ ծաղիկներ են գնվում Հոլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից: Մինչդեռ ժողովրդի վիճակը գնալով վատթարանում է: Տոնակատարությունը վերջին տարիներին միանշանակ չի ընդունվում Ադրբեջանում: Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը, հայտնում է Meydan.tv-ին: Պարբերականը նշում է, որ գրաֆիտիի հայտնվելը հուշարձանին նախկինում անհնար էր նույնիսկ պատկերացնել: Ավանդաբար ծաղիկների ցուցադրությունն առաջինն այցելում է Ալիևների զույգը և հետո միայն` քաղաքի բնակիչներն ու հյուրերը: 3 օրից քաղաքացիներին թույլատրվում է տուն տանել տոնակատարության ժամանակ օգտագործված էկզոտիկ ծաղիկները: Եվ սկսվում է հրմշտոց, ամբոխի իրարանցում մնացորդների համար, ինչը ողորմելի տեսարանների առիթ է դառնում: Հենց այդ հրմշտոցի համար էլ ծաղիկների տոնը սկսել են կոչել «Ստրուկների տոն»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |