Առաջարկ. Երևանում փողոցներ կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով10 մայիսի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետին առաջարկվել է երևանյան փողոցներից երկուսը կոչել ապրիլյան մարտերի հերոսների անուններով: Մայիսի 10-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով: Նման բանավոր առաջարկ ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»: Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները հավանության կարժանանան նաև Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների կողմից և առաջիկա ավագանու նիստում կդրվեն քվեարկության: Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |