ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն ՀՀ՝ դիտարկելու ստանձնած պարտավորությունների կատարումը

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն ՀՀ՝ դիտարկելու ստանձնած պարտավորությունների կատարումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլին և իտալացի Ջուզեպպե Գալատին մայիսի 11-ին երկօրյա այցով կժամանեն Հայաստան։

Համազեկուցողները Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման դիտարկում կանցկացնեն։ Նրանց ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, սահմանադրական փոփոխություններին, ընտրական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Համազեկուցողները Երևանում կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։

ԵԽԽՎ-ի համազեկուցողները հանդիպումներ կունենան նաև Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 15-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---