Նախարար. Կամավորի կարգավիճակ կսահմանվի, աշխատանքային երաշխիքներ կլինեն10 մայիսի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում մտադիր են սահմանել կամավորի կարգավիճակը և առաջնագիծ մեկնած կամավորի համար աշխատանքային երաշխիքներ սահմանել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով զոհված զինծառայողների ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնություննռրը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ աշխատանքները ավարտական փուլում են գտնվում: Նրա խոսքով, բացի այդ ուղղությամբ օրենսդրական աշխատանքներից, նաև օրենսդրորեն կսահմանվի կամավորի կարգավիճակը, գրում է Panorama.am-ը: «Կամավորների կարգավիճակի հաստատման առումով օրենսդրական խնդիր ունենք և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բացի այդ, հստակեցվում են սոցիալական երաշխիքները», -ասել է նախարարը: Մյուս խնդիրը, ըստ Ասատրյանի, կամավորների աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգումն էր: «Այդ առումով ևս նախատեսվել է օրենսդրական նախաձեռնություն, տվյալ դեպքում աշխատանքային օրենսգրքի հետ կապված, որպեսզի աշխատանքային երևաշխիքներ նախատեսվեն աշխատատեղի առումով», -ներկայացրել է նախարարը: Ասատրյանի խոսքով, օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվել են պետական համապատասխան մարմինների և դրանց քննարկումներից հետո կներկայացվեն կառավարության հաստատման: Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |