Կոմիտասի անվան քառյակի համերգից հասույթը կհատկացվի վիրավոր զինվորների ապաքինմանը

Կոմիտասի անվան քառյակի համերգից հասույթը կհատկացվի վիրավոր զինվորների ապաքինմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը:

Համերգի ծրագրում է՝ Պ. Չայկովսկու սիմֆոնիա թիվ 2, Ս. Սարգսյանի Է. Միրզոյանին նվիրված և Է. Հովհաննիսյանի կվարտետները:

Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924-ին` Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ: Քառյակի ներկայիս կազմում ընդգրկված են Էդուարդ Թադևոսյանը (1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---