ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են. Քննարկել են Բաքվի ագրեսայի հետևանքների վերացումը

ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են. Քննարկել են Բաքվի ագրեսայի հետևանքների վերացումը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։

Նալբանդյանն ու Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև գործակցության հարցերին։

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ստեփանակերտում: Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է հանդիպել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:

Ապրիլի 9-ին մոտ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---