Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռացվել է պաշտոնից

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռացվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հանդեպ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու օգտին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Այդ առաջարկի օգտին է քվեարկել 55 սենատոր, դեմ` 22: Պաշտոնական իրազեկումից հետո Ռուսեֆը կհեռացվի իշխանությունից առնվազն 6 ամսով, քանի դեռ ընթանում է դատաքննությունը:

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է նախագահի կողմնակիցների բողոքարկումը, որով պահանջվում էր կասեցնել իմպիչմենտի ընթացակարգը: Ըստ նրանց, Սենատը պետք է առնվազն սպասեր դատարանի որոշմանը` քննարկումներ սկսելուց առաջ:

Ռուսեֆին մեղադրում են կոռուպցիայի, հարկային չարաշահումների և բյուջետային միջոցները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու մեջ:

2016-ի մարտի 14-ին նախագահի պաշտոնանկության պահանջով փողոց դուրս եկավ մոտ 3 մլն մարդ: Ռուսեֆը ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը 2011-ի հունվարի 1-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---