Հայտնի է դարձել Ադրբեջանի ևս 2 զոհի մասին

Հայտնի է դարձել Ադրբեջանի ևս 2 զոհի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայողների մասին: Շիրվանի շրջանում մայիսի 13-ին հուղարկավորել են ադրբեջանական բանակի զինվոր, 1996թ. ծնված Ռահիլ Արաբլիին, հայտնում է Haqqin.az-ը:

Արաբլին զորակոչվել էր Շիրվանի շրջանից:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև կապիտան Գուլիև Ինգիլաբ Չինգիզ օղլուին հետմահու շնորհված «Արիության համար» մեդալը նրա ընտանիքին հանձնելու մասին:

Հատկանշական է, որ նրա մահվան մասին նախկինում պաշտոնապես չէր հաղորդվել: Այժմ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ 1983թ. ծնված Գուլիև Ինգիլաբ Չինգիզ օղլուն «հերոսաբար զոհվել է» ապրիլի սկզբին և թաղված է Գյանջայում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ադրբեջանը թաքցնում է իր զոհերի իրական քանակը: Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծության համաձայն զոհվել է առնվազն 400 ադրբեջանցի զինծառայող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---