Իվետա Մուկուչյանը Eurovision’s Next Top Model մրցույթի առաջատարն է. 2-րդն ադրբեջանուհին է13 մայիսի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթի առաջատարն է: Ըստ Wiwibloggs կայքում առցանց քվեարկության արդյունքների, որին մասնակցել է 51.719 մարդ, Մուկուչյանը հավաքել է 16.266 ձայն` 31,45%: Երկրորդ տեղում է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան 11746 ձայնով` 22,71%: Երրորդը բուլղարացի մասնակից Պոլի Գենովան է 3596 ձայնով` 6.95%: Eurovision’s Next Top Model առցանց մրցույթն ամենամյա է և անցկացվում է Wiwibloggs կայքում: Օգտատերերը կարող են քվեարկել նախընտրած մասնակցի համար, որն, ըստ քվեարկության արդյունքների, դառնում է «Եվրատեսիլի» հաջորդ թոփ մոդելը: 2015-ին ևս այդ տիտղոսին Հայաստանի ներկայացուցիչն է արժանացել` Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը: Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Մրցույթի կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։ Ընթերցեք նաև. «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը եզրափակելու է ելույթները՝ երգելով 26-րդը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |