26  13.05.16 - «Կառավարություն - քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովը

Սվիտալսկի. 15 մլն եվրոն չի փոխանցվի ՀՀ-ին, մինչև կոռուպցիայի դեմ պայքարում արդյունք չլինի

Սվիտալսկի. 15 մլն եվրոն չի փոխանցվի ՀՀ-ին, մինչև կոռուպցիայի դեմ պայքարում արդյունք չլինի

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթները ցույց են տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար կարևոր խնդիր է: Նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայտնում է «Ա1+» -ը:

«Կոռուպցիայի վերջին դեպքերը պաշտպանության ոլորտում ցույց տվեցին, որ սա Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է: Կոռուպցիան ձեզ ուժեղ չի դարձնում: Կոռուպցիան ձեզ թուլացնում է: Եթե այս տեսանկյունից մենք մոտենանք հարցին, արդյունքներ կունենանք»,-ասել է նա:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ն 15 միլիոն եվրո ունի՝ օգնելու Հայաստանի կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար. «Բայց երբ որ ասում եմ՝ կա, հատկացված է, նկատի չունեմ բաշխված է, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Կան պայմաններ, մեզ պետք են կոնկրետ արդյունքներ, և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,-եզրափակել է Սվիտալսկին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով Պյոտր Սվիտալսկու հայտարարությանն, իր հերթին ասել է. «Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում, եթե նա այդպիսի բան է ասել», հայտնում է «Հայկական ժամանակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին չի շախկապվում ԵՄ-ի տված փողերին: Կոռուպցիայի դեմ պայքարն ինքնին որպես այդպիսին փող չի պահանջում: Այն պահանջում է ուղղակի որոշ դեպքերում, մի գուցե, ծայրահեղ կոշտ որոշումներ և այն ինչ ասեց վարչապետը` որ նախ ինքն իր համար պատրաստել է որոշակի մոտեցումներ, սպասում է նաև հանրային արձագանքին, ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի, որպեսզի իր փաթեթն ամբողջականացնի և կյանքի կոչի»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքար տարվում է, այն արդյունք տալիս է, բայց այդ արդյունքն անմիջապես շոշափելի չէ: «Մենք շատ արագ ենք սովորում լավին, վատը, բնականաբար, մեր աչքին ավելի արագ է երևում և դա լավ է, բայց ասել, որ աշխատանք չի կատարվում դա սխալ կլինի և եթե մենք վերլուծենք, ենթադրենք 2016 թվականի սկզբից ընդունված կառավարության որոշումները, դուք կտեսնեք, որ զգալի մասում հենց այդ ուղղությամբ քայլեր կատարված են»,- հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---