ԼՂՀ նախագահն այցելել է Մատաղիս. Քննարկվել է գյուղին հասցված վնասների վերացումը

ԼՂՀ նախագահն այցելել է Մատաղիս. Քննարկվել է գյուղին հասցված վնասների վերացումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղին և հանդիպել համայնքի բնակիչների հետ:

Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:

Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է բնակիչներին՝ կարորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել արարել հայրենի բնակավայրում:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերըառավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---