Քերին Վիեննայում կմասնակցի ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներին

Քերին Վիեննայում կմասնակցի ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 14-26-ը պաշտոնական այցեր կկատարի Ավստրիա, Բելգիա, Բիրմա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա` քննարկելու մի շարք տարածաշրջանային հարցեր, հայտնում է Tert.am-ը ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա հղումով:

Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ժողովը:

Հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԱՄՆ պետքարտուղարը նախարարական մակարդակով հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ` քննարկելով երկրում մարդասիրական օգնության տրամադրման ապահովման խնդիրն ու Սիրիայում քաղաքական անցման բանակցային գործընթացի արագացման հարցը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ միասին:

Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---