ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ կին կլինի՝ Ֆաթմա Սամուրան Սենեգալից

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ կին կլինի՝ Ֆաթմա Սամուրան Սենեգալից

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ իր գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է նշանակել: Նորանշանակ պաշտոնյան 54-ամյա Ֆաթմա Սամուրան է Սենեգալից, հայտնում է BBC-ին:

Մինչ նոր նշանակումը Սամուրան ՄԱԿ հումանիտար համակարգողն էր Նիգերիայում: ՖԻՖԱ-ում նա կփոխարինի Ժերոմ Վալկեին, որին 12 տարով հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից:

«Ֆաթման ամենահարմար թեկնածուն էր այդ դերի համար: Նա թարմություն կբերի որպես ապագայի մարդ, ոչ թե անցյալի: Ընդ որում նա կողմնակի անձ է, ինչը ևս կնպաստի նրան, որ ճիշտ ուղղությամբ շարժվենք: Մենք հավատում ենք սեռերի հավասարությանը»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն:

Նա նաև նշել է, որ Սամուրան ապացուցել է թիմ ստեղծելու և այն ղեկավարելու, կազմակերպության աշխատանքը բարելավելու ունակությունը:

«Եվ, ինչը կարևոր է ՖԻՖԱ-ի համար, նա նաև հասկանում է, որ թափանցիկությունն ու հաշվետվությունը ցանկացած հաջողակ և պատասխանատու կազմակերպության հիմքն են կազմում»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն:

2016-ի հունվարին Ժերոմ Վալկեին հեռացրեցին ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան կասկածում են Բրազիլիայում ԱԱ-2014-ի տոմսերի ապօրինի վաճառքին մեղսակից լինելու մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---