Մայիսի 14-16-ին ջերմասիտիճանը զգալի կբարձրանա

Մայիսի 14-16-ին ջերմասիտիճանը զգալի կբարձրանա

PanARMENIAN.Net - Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ մայիսի 14-ից սկսած Հայաստան ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ: Այս մասին ահյտնել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 15-ին: «Լեռնային մարզերում ցերեկը այն կհասնի +20...+22, նախալեռնային գոտիներում +26...+29, հովտային գոտում +30...+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Երևանում առաջիկա 5 օրն օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +13…+15, ցերեկը +28…+30 աստիճանի սահմաններում»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Սուրենյանը նշել է, որ չնայած բավականին տաք եղանակին անակայուն եղանակային ռեժիմը առաջիկա հինգ օրերին հանրապետությունում պահպանվելու է: Ըստ նրա՝ հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում այդ թվում և Երևանում երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում ոչ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---