Քրդերը ստանձնել են թուրքական ռազմական ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը (վիդեո)

Քրդերը ստանձնել են թուրքական ռազմական ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - HPG քուրդ աշխարհազորայինները (ինքնապաշտպանության ժողովրդական ուժեր, որոնք ենթարկվում են ՔԱԿ-ին) հերքել են Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ ռազմական ուղղաթիռն աղետի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով: Նրանք ստանձնել են ուղղաթիռի պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 13-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնեց, որ Հաքքյարի գավառում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող Kobra ուղղաթիռն աղետի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուները զոհվել են: Ասվում էր նաև, որ հետաննքություն է սկսվել:

«Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունն ուղղաթիռի պատահական աղետի մասին չի համապատասխանում իրականությանը: Այն խոցվել է մեր կողմից Հաքքյարի գավառում մայիսի 13-ի 04:30-ին, քանի որ պատկանում էր թուրքական գաղութարար զորքերին և գործողություններ էր իրականացնում քուրդ ժողովրդի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:

HPG-ն պնդում է նաև, որ ուղղաթիռի խոցման հետևանքով «մի քանի զինվոր է սպանվել և վիրավորվել», իսկ քուրդ զինյալներին «հաջողվել է առգրավել նրանց զենքը»:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիյի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---