ՀՀ 6 մանկատան 660 երեխայից 560-ը հաշմանդամություն ունի

ՀՀ 6 մանկատան 660 երեխայից 560-ը հաշմանդամություն ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական վեց մանկատանը մոտ 660 երեխա է ապրում, որոնցից 560-ը հաշմանդամություն ունի:

Գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների թիվը 3500-ի է հասել: Այս երեխաները գիշերօթիկ հաստատություններում են ապրում սոցիալական խնդիրների պատճառով, շատերը պահում են կապը ընտանիքի հետ և հետագայում վերադառնում տուն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանաց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի խոսքով, աղքատության պատճառով ոչ ոք իրավունք չունի երեխային կտրել ընտանիքից, գրում է Երկիր Մեդիան:

Այդ նպատակով փորձում են բոլոր մարզերում աստիճաբար ձևավորել ընտանիքներին աջակցող ծառայություններ, որոնց շնորհիվ հնարավորություն կտան ծնողին չխուսափել և հաշմանդամություն ունեցող երեխաներին ծնվելուց հետո չհանձնել պետության խնամքին:

Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք՝ 96.616) հաշմանդամություն ունեցող՝ ՀՀ ընդհանուր բնակչության 6.6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ՝ 2.426) հաշմանդամություն ունեցող երեխա` 1,1%:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---