Քաղաքապետ. Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել

Քաղաքապետ. Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, լարվածությունը հիմնականում դիրքային է եղել: Այս մասին հայտնել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

Գյուրջյանը նշել է, որ Մարտակերտում հանգիստ է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով, գրում է Panorama.am-ը:

Մարտակերտի բնակիչներից մեկն էլ նշել է, որ իրենց համար կրակոցները սովորական երևույթ են դարձել:

Քաղաքապետի խոսքերով՝ թեև այս գիշեր ավերածություններ չեն եղել, սակայն ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ է կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ են վնասվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---