Ստոկհոլմի երկնքում «Ղարաբաղը սիրում է Իվետային» պաստառով օդանավ է պտտվել (վիդեո)

Ստոկհոլմի երկնքում «Ղարաբաղը սիրում է Իվետային» պաստառով օդանավ է պտտվել

PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից չիք առաջ Karabakh loves Iveta («Ղարաբաղը սիրում է Իվետային») գրությամբ պաստառով օդանավ է անցել:

Life-ը հայտնում է, որ օդանավը պտտվել է «Գլոբեն-արենայի»՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի բեմի մերձակայքում:

Մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պարզել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշն առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, ինչը Եվրոպական հեռարձակողների միությունը խախտում էր ճանաչել:

Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից:

Առաջին կիսաեզրափակչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ լրագրողներից մեկը խնդրել է Մուկուչյանին մեկնաբանել իր քայլը, ինչին ի պատասխան նա ասել է. «Մի մոռացեք՝ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և սիրտս, մտքերս ու հույզերս հայրենիքիս հետ են: Այն ամենը, ինչի մասին ուզում եմ բղավել, կոչ անում՝ սահմանին խաղաղությունն է: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Դրոշն էլ բարձրացրել եմ, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ամբողջ աշխարհում»:

Տեսանյութը՝ Life
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---