Ադրբեջանը շփման գծում հետևակի մարտական մեքենա է կիրառել

Ադրբեջանը շփման գծում հետևակի մարտական մեքենա է կիրառել

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա`(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

Մայիսի 14-ին Վայոց Ձորում տեղակայված սահմանապահ դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 25 տարեկան Արամ Վաղինակի Օհանյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---