Մհեր Մկրտչյանը՝ խճուղու ՀՀ առաջնության բացարձակ չեմպիոն

Մհեր Մկրտչյանը՝ խճուղու ՀՀ առաջնության  բացարձակ  չեմպիոն

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին հեծանվասպորտի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրը հեծանվորդներն ուժերը չափել են կրիտերիյում ձևում: Այստեղ ևս, ինչպես նախորդ երկու օրում չեմպիոն է դարձել Մհեր Մկրտչյանը, ով նաև Հայաստանի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ և երրորդ տեղերում Դավիթ Մկրտչյանը ու Էդգար Սարգսյանը են:

Երիտասարդների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Պավել Ստեփանյանը, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիրներ էին Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլհակյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Պատանիների մրցավազքում լավագույնները օլիմպիական հերթափոխի մանկապատանեական քոլեջի սաներն էին՝ Հայկ Սահակյանը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---