«Հրազդան ցեմենտ»-ն ազատվել է տույժերից և հանձնվել ՎՏԲ-ին

«Հրազդան ցեմենտ»-ն ազատվել է տույժերից և հանձնվել  ՎՏԲ-ին

PanARMENIAN.Net - «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը չորս անգամ քննարկվել է խորհրդարանում, մայիսի 16-ին ԱԺ-ում վերջնականապես ընդունվել է:

Հաստատվել է նաև ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը։

Հրազդանի ցեմենտի գործարանն այսպիսով ազատվել է չվճարված հարկերի արդյունքում գոյացած տույժ-տուգանքներից՝ մոտ 595 մլն դրամ, հայտնում է Ա1+-ը։

Ընկերության հաշիվներն արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։ «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները:

Ապրիլին օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ չէր անցել, քանի որ քվորում չի ապահովվել: Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---