Տարեսկզբից Թուրքիայում մոտ 900 լրագրող է ազատվել աշխատանքից

Տարեսկզբից Թուրքիայում մոտ 900 լրագրող է ազատվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Մամուլի ազատության վիճակը Թուրքիայում լուրջ մտահոգություն է առաջացնում, տարեսկզբից երկրում աշխատանքից ազատվել է 894 լրագրող: Այդ մասին ասվում է թուրք-բրիտանական Press For Freedom նախագծի շրջանակում պատրաստված զեկույցում:

«Ապրիլին առնվազն 160 լրագրող է ազատվել աշխատանքից Թուրքիայում ` հասցնելով տարեսկզբից աշխատանքից ազատված լրագրողների թիվը 864-ի: Երկու թերթ և լրատվական գործակալություն «լռեցվեց» հոգբարձուների նշանակումից հետո, որի պատճառն իբր «ծանրակշիռ ապացույցների» առկայույթունն էր ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Արգելափակվել է 104 904 կայք»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է բռնության աճը լրագրողների հանդեպ` տարեսկզբից նրանց դեմ մոտ 200 հարձակում է եղել: Սիրիացի լրագրող Զահար Ալշուրգաթը սպանվեց ապրիլին ԻՊ գրոհայինների կողմից Թուրքիայի հարավ-արևելքում:

2016-ի սկզբից ձերբակալվել է 33 թուրք լրագրող, 12-ը` կանգնել է դատարանի առջև, ևս 12-ին մեղադրանք է ներկայացվել «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:

Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները խմբագրությունների վրա և լրագրողների ձերբակալությունները: Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: Մայիսի 6-ին դատավճռի հրապարակումից առաջ դատարանի շենքի մոտ մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ, Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Koza İpek լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը: Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---