Վրաստանում կարտադրեն և ՀՀ կարտահանեն Heineken, Amstel և Krušovice տեսակի գարեջուր

Վրաստանում կարտադրեն և ՀՀ կարտահանեն Heineken, Amstel և Krušovice տեսակի գարեջուր

PanARMENIAN.Net - Գինեգործական «Թելիանի վելի» ընկերությունը սկսում է գարեջրի գործարան կառուցել: Նախագիծն իրականացնում է Global Beer Georgia ընկերության դուստր ձեռնարկությունը:

Գործարանում կարտադրվի Heineken, Amstel և Krušovice գարեջուր: Համապատասխան համաձայնագրերն արտադրողների հետ արդեն ստորագրված են, հայտնում է Bizzone.info-ն:

Global Beer Georgia-ն կլինի գարեջրի այդ ապրանքատեսակների բացառիկ արտադրողը Վրաստանում, այն կարտահանվի նաև Հայաստան և Ադրբեջան:

Ըստ նախնական տվյալների, մոտավոր ներդրումային արժեքը $37 մլն է, որից $13 միլիոնը կֆինանսավորվի նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով, մնացած գումարը կտրամադրեն բանկերն ու միջազգային ֆինանսական ինստիտուտները:

Զուգահեռաբար նախատեսվում է արտադրել գարեջրի տեղական տեսակներ և լիմոնադ: Ենթադրվում է, որ ձեռնարկության շինարարությունը կսկսվի արդեն մայիսին, գործարանը կսկսի աշխատել 2016-ի դեկտեմբերին:

«Թելիանի վելի» ընկերությունում կարծում են, որ համաշխարհային բրենդերի գարեջրի արտադրությունը կնպաստի ընկերության մրցունակության աճին տեղական շուկայում` ելնելով ցածր գնից: Ենթադրվում է, որ գործարանի շնորհիվ գարեջրի այդ տեսակների գինը Վրաստանում զգալիորեն կնվազի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---