Երկու աչքի վիրավորում ստացած զինվորը դուրս է գրվել. Տեսողությունը մասնակիորեն վերականգնվել է

Երկու աչքի վիրավորում ստացած զինվորը դուրս է գրվել. Տեսողությունը մասնակիորեն վերականգնվել է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել:

Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Վիրահատական միջամտության, բուժման շնորհիվ վիրավորը տեսողությունը չի կորցրել, այժմ կարողանում է տեսնել երկու աչքով, սակայն այդպիսի ծանր վիրավորման դեպքում տեսողության լիարժեք վերականգնման մասին խոսք չի կարող գնալ, հատկապես աչքերից մեկի դեպքում:

Կան բոլոր նախադրյալները, որպեսզի տեսողությունն էլ ավելի բարելավվի, սակայն դա կլինի 6-8 ամսվա ընթացքում: Հնարավոր է, նոր վիրահատության անհրաժեշտություն լինի, որը կարող է Հայաստանում արվել», - PanARMENIAN.Net ին տեղեկացրեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մալայանը:

Մարդիյանի բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հսկողության ներքո։

Նախարարությունը հիշեցնում է, որ զինծառայողների բուժումը պետական միջոցներով արտասահմանյան երկրներում կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ տվյալ բուժումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել. բացակայում են անհրաժեշտ տեխնոլոգիաները կամ սարքավորումները, եթե չկա համապատասխան մասնագետ կամ փորձառություն։

Իսկ եթե, անկախ դրանից, հիվանդ զինվորը կամ նրա հարազատները նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, ապա առողջապահության նախարարությոընն աջակցելու է զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանության մասով, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---