ԼՂՀ սոցապ նախարարի կոչը թալիշցիներին՝ վերադարձեք, բնակարանային հարցը կլուծվի

ԼՂՀ  սոցապ  նախարարի կոչը թալիշցիներին՝ վերադարձեք, բնակարանային հարցը կլուծվի

PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են ԼՂՀ ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին:

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին օրերից սկսած՝ նախարարությունն օպերատիվ կապի մեջ է ՀՀ մարզպետարանների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Երևանում ԼՂՀ ներկայացուցչության հետ, որոնք ամենօրյա տեղեկություններ են հաղորդում այդ ընտանիքների վիճակի մասին, հայտնում է Արցախպրեսը:

Նախարարի խոսքով, մայիսի 16-ին Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ կրկին աշխատանքային խումբ է գործուղվել ՀՀ, որտեղ նորից հանդիպումներ կանցկացվեն նշված ընտանիքների հետ և վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներին կտրամադրվեն համապատասխան միջոցներ:

«Առաջիկա օրերին կսկսենք Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին բնակարանային և վերը նշված այլ պայմաններով ապահովման գործընթացը: Որպես նախարար և այս գործում պատասխանատու պաշտոնյա՝ կոչ եմ անում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին հետ վերադառնալ: Մինչև վերջնականորեն կլուծվի Թալիշ գյուղում անվտանգ ապրելու երաշխիքների խնդիրը՝ ԱՀ կառավարությունը անվտանգ վայրերում նրանց կապահովի կենսական նշանակության բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- ասել է նախարարը:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է նաև, որ Մարտակերտի շրջանի բոլոր այն բնակավայրերից, որտեղից տեղի են ունեցել բնակչության զանգվածային կամ մասնակի տարհանումներ, այս օրերին ինտենսիվ կերպով մարդիկ սկսել են հետ վերադառնալ իրենց բնակավայրերը:

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ:

«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել:

Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---