The Guardian-ը Երևանի մասին. Քաղաք, որտեղ Քանյե Ուեսթը հաճույքով լողաց Կարապի լճում

The Guardian-ը Երևանի մասին. Քաղաք, որտեղ Քանյե Ուեսթը հաճույքով  լողաց Կարապի լճում

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian-ը մայիսի 16-ին հրապարակել է լրագրող Լիանա Աղաջանյանի հոդվածը «Տեղաբնակի ուղեցույցը Երևանով. Քաղաք, որտեղ Քանյե Ուեսթը հաճույքով լողաց Կարապի լճում», որտեղ ընթերցողին է ներկայացվում աշխարհի ամենահին ու գեղեցիկ քաղաքներից մեկի կյանքը:

Երևանը, որը ռուս գրող Վասիլի Գրոսմանը նկարագրել է որպես «արտաքին շղարշից զուրկ կենդանի օրգանիզմ», 29 տարով մեծ է Հռոմից:

Ըստ հոդվածի, Երևանի ճարտարապետական մարգարիտը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն է: Այն անվանակոչվել է Խորհրդային Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարի պատվին, այդ համերգասրահում ելույթ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ միջազգային մակարդակի կատարողներ, այդ թվում Deep Purple-ը 2010-ին և լենգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Երևանում շատ հեշտ է ընկերանալ և նոր ծանոթներ ձեռք բերել: Քաղաքը մեծ չէ, իսկ հայերը շատ հյուրասեր են, ուստի թվում է, որ 6 ձեռքսեղմման տեսության համաձայն այստեղ 2-ը կլինի: Անծանոթ մարդկանց բարում երբեմն մի քանի րոպե է հարկավոր ընկերանալու համար»,-ասվում է հոդվածում:

Ըստ պարբերականի, Երևանի լավագույն վայրերից է Թումո Կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2011-ից ի վեր դարձել է Երևանում ամենահետաքրքիր իրադարձությունների կենտրոնը:

The Guardian-ը նաև նշում է ոճային կերպարները Երևանի փողոցներում, մեծաթիվ տաղանդավոր մարդկանց, հետաքրքիր ու տարաբնույթ գրաֆիտիները, որոնք զարդարում են քաղաքն, ու դրանց հեղինակներին:

Հոդվածում անդրադարձ կա նաև արդեն 25 տարի տևող ղարաբաղյան հակամարտությանը և Հայոց ցեղասպանությանը, մանրամասն նկարագրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---