Հայ խաղաղապահները կմասնակցեն ՀԱՊԿ-ի զորավարժության նախապատրաստման բանակցություններին

Հայ խաղաղապահները կմասնակցեն ՀԱՊԿ-ի զորավարժության նախապատրաստման բանակցություններին

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Բանակցությունները կայանալու են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016-ի պլանի համաձայն:

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2015» զորավարժությանը Ռուսաստանի Պսկով քաղաքում: Զորավարժությանը ներգրավված է եղել մոտ 2000 զինծառայող, որից մոտ 1000-ը՝ ՌԴ զինված ուժերից, և մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում և կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և բեռնատար ինքնաթիռներ:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---