Շենգավիթում բացվել է շախմատի Երևանի ամենամեծ դպրոցը

Շենգավիթում բացվել է շախմատի Երևանի ամենամեծ դպրոցը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Այն շախմատի ամենամեծ մարզադպրոցն է Երևանում:

Նախագահը շրջել է լիովին վերանորոգված և կահավորված մարզադպրոցում, ծանոթացել ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմաններին: Դպրոցում գործում է 21 խումբ` 240 սանով: Պատասխանատուների հավաստմամբ, մարզական այս կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչև 450 սան:

Նորաբաց դպրոցի շենքում Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները ավանդույթի համաձայն կայծակնային խաղի պարիտա են անցկացրել, որն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Շենգավիթի դպրոցի տնօրենն է գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը։

«Այս դպրոցը նախկինում եղել է միջնակարգ դպրոց, որը տարիների ընթացքում փլուզվեց, այստեղ այլևս անհնար էր շարունակել դասընթացները և տարիներ առաջ որոշում կայացվեց նոր շունչ տալ այս դպրոցին՝ վերակառուցելով որպես շախմատի դպրոց։ Շենգավիթ համայնքը չուներ շախմատի դպրոց կամ համապատասխան ուսումնական վայր, որտեղ շախմատ սիրող երեխաները կկարողանային սովորել, իրենց գիտելիքները ավելացնել։

Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցի մի հատվածը վերածվել է ախմատի դպրոցի։ Ամեն պայման և հարմարություն ստեղծված է երեխաների համար, ունենք 10-ից ավելի լսարան անհատական մարզումների համար նախատեսված սենյակներ»,- բացմանը նշել է դպրոցի տնօրեն Ռաֆայել Վահանյանը։

2014-ին շախմատի դպրոց է բացվել Արաբկիրում: 2013-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոց է բացվել: Ինչպես նաև 2013-ին բացվել էԴավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոց:

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործոիմ են անվճար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---