20  18.05.16 - «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովը

ԱՄՆ դեսպան. Դրական է կողմերի պատրաստակամությունն աշխատելու հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ

ԱՄՆ դեսպան. Դրական է կողմերի պատրաստակամությունն աշխատելու հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին`ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրին: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը`լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը Մինսկի խմբի միջնորդությամբ, հայտնում է Tert.am-ը:

«Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,-ասաց նա:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: «Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում»,-ասաց նա:

Ռիչարդ Միլսը նաև նշել է, որ համանախագահները, ԱՄՆ կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքների և կհանգեցնի նրան, ինչին բոլորս ձգտում ենք՝ ԼՂ խնդրի համակողմանի կարգավորման:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---