Գերմանիան կաջակցի շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը

Գերմանիան կաջակցի շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ողջունել է միջնորդ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում, հայտնում է Panorama.am-ը:

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ Շտայնմայերը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Ես խորապես ցավում եմ շփման գծում զոհերի համար և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով», ասել է նա:

«Ուրախալի է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը: Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում է, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտապես ջանքեր գործադրել` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը առաջնահերթություն է, և նաև ոչ պակաս կարևորություն ունի համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- նշել է Շթայնմայերը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---