Հասրաթյան. ԼՂ կողմից քիմզենքի կիրառման մասին ապատեղեկատվությունը քարոզչական և ինքնախաբեության հնարք է

Հասրաթյան. ԼՂ կողմից   քիմզենքի կիրառման մասին ապատեղեկատվությունը քարոզչական և ինքնախաբեության հնարք է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերն ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է:

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մայիսի սկզբին հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանում հավատարմագրված արտերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացնել չպայթած ֆոսֆորային զինամթերքը, որը հայտնաբերվել է շփման գծին մոտ ադրբեջանական գյուղերից մեկում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այն քիմիական նյութ է պարունակում:

«Շփման գծում կրած անհաջողություններից հետո հակառակորդն իր նախահարձակ գործողությունների հարվածի ուղղությունը տեղափոխել է քարոզչական դաշտ՝ ռազմական հանցագործողությունների պատասխանատվությունը ղարաբաղյան կողմի վրա դնելու նպատակով, սակայն, ինչպես միշտ, թե ռազմադաշտում, թե տեղեկատվական ճակատում հայտնվել է հիմար վիճակում», - նշում է մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում տեղադրաված տեսանյութում:

Նրա խոսքով, Ադրբեջանի նման հայտարարությունները սպասված և օրինաչափ են. «Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ միապետ Ալիևի կողմից տարիներ շարունակ ղարաբաղյան խնդիրը ուժի և կայծակնային հարվածի միջոցով լուծելու մասին թափահարած հաղթաթուղթն այլևս կենսունակ չէ, իսկ նման իրավիճակում նրանք պարտադրված են որդեգրել ինքնախաբեության ճամապարհը, որի ավարտը մեզ համար ակնհայտ է»:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Ադրբեջանում շրջանառվող այն «տեղեկություններին» թե, իբր, հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել Ադրբեջանի դեմ:

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» (Վախի աչքերը մեծ են. ինչ չկա, դա էլ են տեսնում)»,-ասվում է Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Բաբայանը՝ քիմզենք օգտագործելու մեղադրանքի մասին. Բաքվի նպատակն է քողարկել սեփական գործողությունները

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---