ՄԱԿ-ը հետևողական կլինի Սիրիայի պաշարված շրջաններին օգնություն հասցնելու գործում

ՄԱԿ-ը հետևողական կլինի Սիրիայի պաշարված շրջաններին օգնություն հասցնելու գործում

PanARMENIAN.Net - Սիրիայում հումանիտար օգնությունն օդից նետելը կարող է բեկումնային լինել հումանիտար օգնությամբ դժվար մատչելի շրջաններն ապահովելու գործում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ, գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էնգելանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հուսով եմ, որ դա բեկումնային պահ կլինի դեպի լավը և այլևս չի կրկնվի մի իրավիճակ, երբ պաշարված շրջանները զրկված էին օգնությունից…»,-ասել է էնգելանը:

Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ-ին կհաջողվի իրականացնել հունիսի համար նախատեսված հումանիտար բեռների առաքումը Սիրիա, սակայն չի բացառել նաև, որ այդ պլանները կարող են ձախողվել, ինչպես եղել է բազմիցս: «Հուսով եմ, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամներն առավել հետևողական կլինեն բոլոր պաշարված շրջաններին օգնություն հասցնելու գործում»,-ասել է էնգելանը:

Մայիսի 16-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը նիստի ավարտին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կարևորվում է հումանիտար բեռների առաքումը Սիրիայի պաշարված կամ դժվարանցանելի շրջանների բնակիչներին: Եթե ՄԱԿ-ին մինչև հունիսի 1-ը հնարավորություն չտրվի հումանիտար շարասյուն ուղարկել այդ շրջաններ, օգնությունը կնետվի օդից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---