Դեսպաններ Կիրակոսյանը և Մինասյանը կղեկավարեն նաև Խորվաթիայում և Պորտուգալիայում ՀՀ դեսպանատները

Դեսպաններ Կիրակոսյանը և Մինասյանը կղեկավարեն նաև Խորվաթիայում և Պորտուգալիայում ՀՀ դեսպանատները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արման Կիրակոսյանին և Միքայել Մինասյանին համատեղության կարգով այլ երկրներում դեսպաններ նշանակելու մասին:

Կիրակոսյանը՝ Ավստրիայում, իսկ Մինասյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպանն է:

Հրամանագրերում ասվում է. «Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):

Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հհ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ)»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---