Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի ԱԱ-ում

Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկել 1/16 եզրափակիչ:

Մայիսի 19-ին ռինգ դուրս կգա նաև Հայաստանի հավաքականի մյուս անդամ, 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Անուշ Գրիգորյանը Եվրոպայի և աշխարհի (2014) երիտասարդների չեմպիոն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---