Մայիսին ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը

Մայիսին ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ, ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:

«Մայիսի 24-26-ը Հայաստանում տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարական հատուկ համատեղ զորավարժությունը: Կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք Արագ արձագանքման հավաքական ուժերի մաս են կազմում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունը կանցնի ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում, ընթացքին կհետևի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զորավարժության շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններն, ուղղված ահաբեկչական խմբերի գործունեության կասեցմանը, զենքի, պայթուցիկ նյութերի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների փակմանը, անձնակազմի օպերատիվ մարտական ունակությունների կատարելագործմանը:

Զորավարժությանը կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:

Զորավարժության հիմնական նպատակներն են ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ներքին գործերի մարմինների, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների գործնական կարողությունների հղկումն ու կատարելագործումը:

ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---