ՀՀ քաղաքացու խոշտանգումների ու սպանության վերաբերյալ գանգատի գործը ՄԻԵԴ-ում հաղորդակցության փուլում է

ՀՀ քաղաքացու խոշտանգումների ու սպանության վերաբերյալ գանգատի գործը  ՄԻԵԴ-ում հաղորդակցության փուլում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի խոշտանգումների ու սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի գործը գտնվում է հաղորդակցության (կոմունիկացիայի) փուլում: Այդ մասին հայտնել է սպանված ՀՀ քաղաքացու ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի, ներկայացուցիչ Արա Ղազարյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Արա Ղազարյանը ստացել է Ադրբեջանի կառավարության նկատառումները, որոնց պատասխանելու համար իրեն ժամկետ է տրվել:

Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է 2011թ.՝ սպանված ՀՀ քաղաքացու ծնողների անունից: Մանվել Սարիբեկյանի ծնողներն ու նրանց ներկայացուցիչը ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգումների արգելում, հոդվածների խախտումները:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին 20-ամյա երիտասարդը ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից: 2010-ի նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին՝ խոշտանգված։ Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ կատարված սպանության համար, իսկ նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը

2010թ. նոյեմբերի 5-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, չէին կարող առաջանալ կախվելու հետևանքով և որոնք առաջացել էին մահվանից մեկ և երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբեկյանի հուղարկավորությանը, նույնպես նկատել էին նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի քննությունը կասեցվել է, քանի որ Ադրբեջանն այդպես էլ չէր կատարել միջազգային պարտավորությունները եւ կոնվենցիայի շրջանակներում ուղարկված հարցումները մնացել են անպատասխան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---