Սոցիալապես անապահով 8 ընտանիք կացարանով կապահովվի

Սոցիալապես անապահով 8 ընտանիք կացարանով կապահովվի

PanARMENIAN.Net - Կացարանի կարիք ունեցող սոցիալապես անապահով 8 ընտանիքին կացարան և այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի 27 հասցեում կա 7, իսկ Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում` 1 ազատ կացարան:

Նշված կացարաններում բնակվելու ցանկություն են հայտնել Մարալիկ քաղաքի սոցիալապես անապահով, բնակելի տարածության կարիք ունեցող 7 ընտանիք, որից 6-ը հաշվառված է բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում, իսկ 1 ընտանիքի կացարանով ապահովելու հարցով միջնորդություն է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզպետը, ինչպես նաև Լոռու մարզի Դարպաս համայնքի սոցիալապես անապահով, բնակելի տարածության կարիք ունեցող 1 ընտանիք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---