ԶԼՄ. 8 դատապարտյալի ներում է շնորհվել՝ ԼՂՀ-ում ծառայելու պայմանով

ԶԼՄ.  8 դատապարտյալի ներում է շնորհվել՝ ԼՂՀ-ում ծառայելու պայմանով

PanARMENIAN.Net - «Վարդաշեն» ՔԿՀ-ից 6 դատապարտյալ ներման խնդրագրով ազատվել է պատժի հետագա կրումից և պետք է ծառայի ԼՂՀ-ում:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ներման խնդրանքով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն, ազատ են արձակել միայն երիտասարդներին, հայտնում է Ա1+-ը:

Իսկ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Սարգսյանի մայիսի 15-ի հրամանագրով ՔԿՀ-ներում պատիժը կրող ընդհանուր առմամբ 8 դատապարտյալի ներում է շնորհվել: Այլ մանրամասներ լրատվական բաժնից չհաղորդեցին:

1991-ի ի վեր Հայաստանում 9 անգամ համաներում հայտարարելու մասին որոշում է ընդուվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---