Ադրբեջանը փորձել է հրկիզել հայկական սահմանամերձ ցանքատարածությունները

Ադրբեջանը փորձել է հրկիզել հայկական սահմանամերձ ցանքատարածությունները

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության (Աղդամ՝ Ակնա) մերձճակատային հատվածում Ադրբեջանի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, սադրանքն այդ անգամ կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով չէ: Ադրբեջանական կողմը հրդեհել է չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին:

«Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից», - ասվում է ՊԲ հայտարարության մեջ:

Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաողրդմամբ, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---