ՀՀ-ում Իտալիայի նախկին դեսպան. Վիեննայի հանդիպումը հօգուտ Հայաստանի էր

ՀՀ-ում Իտալիայի նախկին դեսպան. Վիեննայի հանդիպումը հօգուտ Հայաստանի էր

PanARMENIAN.Net - Իտալական Spondasud.it պարբերականը հրապարակել է Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինիի հեղինակային հոդվածը: Նա վերլուծել է Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպմանը՝ նշելով, որ այն հօգուտ Հայաստանի էր:

Սկապինին գրել է. «Վիեննայի հանդիպման արդյունքները դիտարկելով, կարելի է նշել, որ դրանք միանշանակ ի օգուտ Հայաստանի են եղել: Երևանն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ընթացող բանակցությունների սեղանին դրեց Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ռեժիմի մասին հարցը:

Հայաստանը ստացավ նաև բոլոր կողմերի, այդ թվում՝ Բաքվի համաձայնությունը կատարելու 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրի կետերը, ինչը պետք է նպաստի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սա ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը ևս պարտավոր է պահպանել համաձայնագրերը: Բաքուն ցանկանում էր բացառել դա, քանի որ այս կերպ բանակցությունները հնարավոր է վերադառնան նախկին՝ եռակողմ ձևաչափին:

Այսինքն՝ բանակցային գործընթացում Բաքուն ստիպված է լինելու լսել ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ստեփանակերտի ղեկավարության կարծիքը», մեջբերում է Panorama.am-ը:

Հեղինակի խոսքով, գագաթաժողովի արդյունքներից մեկն էլ այն էր, որ Բաքուն «հասանելի դարձավ» ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում մոնիթորինգի նոր մեխանիզմների ներդրման հարցում, որ այդ առումով, սակայն Վիեննայում որևէ հստակ որոշում չի կայացվել: Բաքուն, պարզապես, «բարի կամք դրսևորելով» հնարավոր է համարել հրադադարի ռեժիմի պահպանման համար մոնիթորինգի նոր մեխանիզմների ներդրումը, որի վերաբերյալ առաջարկները պետք է ներկայացվեն և ընդունվեն մի քանի հանդիպումների ընթացքում:

«Բաքուն, այդուամենայնիվ, չի հրաժարվում սադրանքներից: Շփման գծում կրկին խախտվում է հրադադարի ռեժիմը, շարունակվում են մահաբեր կրակոցները գնդացիրներից, կիրառվում են տարբեր տրամաչափի ականանետեր և հրետանի: Հրադադարը տեղ-տեղ պահպանվում է միայն այն ժամանակ, երբ շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվում է մոնիթորինգ:

Ադրբեջանի անհուսալիությանը սովոր Երևանն, իր հերթին, թույլ չի տա մյուս կողմին չկատարել իր «խոստումները», որոնք կարող են ծառայել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման օրինական շահերը պաշտպանելուն», - նկատել է Սկապինին:

Ամփոփելով՝ նախկին դեսպանը նշում է, որ, անկախ ամեն ինչից, այլևս հնարավոր չէ հետ բերել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների կյանքը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---